Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ես ձեր կողքին եմ

Ես ձեր կողքին եմ
03.11.2025 | 21:59
Նոյեմբերի 4
Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը, Քո աջ
ձեռքի մեջ են երանությունները հավիտենական կյանքի:
Մի՛փորձեք անձնական ջանքերով կատարյալ ուրախություն ձեռք բերել: Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունը ապրել` պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը:
Հաճախ կանչեք Իմ անունը` «Հիսու՜ս»:
Իմ անունը կանչելը իրականում չի հրավիրում Ինձ:
Որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ:
Սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել:
Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը. ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը` զգացնել տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու:
Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ